ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուիլյամ Բերնսի և Եգիպտոսի նոր ղեկավարության հանդիպումից անմիջապես հետո դարձյալ մարտեր են բռնկվել պաշտոնանկ արված նախագահ Մուրսիի կողմնակիցների և ոստիկանության ու զինվորականների միջև։ Մահացել է 7 մարդ։ Եգիպտոսի առողջապահության նախարարությունը հայտարարել է 261 տուժածի մասին։ Նախարարությունը դեռևս չի հստակեցրել՝ զոհերը միայն ցուցարարների թվի՞ց են, թե՞ նրանց մեջ կան նաև իրավապահներ կամ Մուրսիի հակառակորդներ։